English :: Հայերեն :: Русский
Փնտրել
Գլխավոր
Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը, հիմնադրվելով 2002 թվականի նոյեմբերին, իր գործունեությունը ծավալեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների ռազմավարական նշանակություն ունեցող սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցման, զարգացման, առկա բնակչության հիմնավորման ուղղությամբ:

Ստեղծվեցին նոր բնակավայրեր, սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման միջոցով  սահմանամերձ, մեկուսացած պատերազմական գոտիներում մի շարք համայնքներ մի փոքր ավելի ամրապնդվեցին:

2004 թվականից սկսած «Երկիր» միությունը ձեռնամուխ եղավ Արցախի սահմանամերձ տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների հետազոտման, պեղման եւ բացահայտման ուղղությամբ աշխատանքնեի իրականացմանը:

2002-ից առ 2005 թվականը «Երկիր» միության գործունեության ընթացքում մենք գնալով ավելի ու ավելի էինք համակվում հայ ժողովրդի համար ծառացած սարսափելի վտանգի գիտակցությամբ, որն է` ժողովրդագրական համաղետը:

Հիմնախնդրի լուծման հիմնական բանալին մեր կողմից համարվեց ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ:

2005 թվականին մենք մշակեցինք «Դեպի Արարատ»  հայրենադարձության ազգային ծրագիր եւ Հայրենադարձության մասին ՀՀ օրենքի նախագիծ եւ առայսօր հետեւողական ջանքեր ենք գործադրում սփյուռքյան կազմակերպություններին, բայց նաեւ, եւ ամենաառաջնային կերպով` Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին մղել դեպի հայրենադարձության ծրագրի գործնական իրականացումը:

Ժողովրդագրական սպառնալիքները առավել ակնառու դարձնելու եւ հայրենի պետությունների ու սփյուռքյան  գիտակցությունն արթնացնելու համար, բայց նաեւ գործնական ծրագրեր հուշելու նպատակով` 2006 թվականից «Երկիր» միությունը սկսեց հրատարակել «Եզերք» հանդեսը եւ նրան կից մատենաշարը:

Գիտակցելով, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններից դուրս Հայկական բարձրավանդակի տարածքներում, մասնավորապես` Ջավախքում ապրող հայությունը նույնպես հայտնվել է արտագաղթի եւ հայրենալքության գործընթացներում, ինչը հետեւանք է ոչ այնքան սոցիալ-տնտեսական թերզարգացվածության, այլ նրանց որպես ազգային փոքրամասնություն իրավունքերի ոտնահարման, «Երկիր» միությունը 2006 թվայկանից սկսած միջազգային ատյաններում պայքարում է վիրահայության իրավունքների (լեզվի, խղճի ազատության, իշխանության մարմիններում բավարար ներկայացվածության  եւ այլն) պաշտպանության ուղղությամբ:

2008 թվականի սկզբին «Երկիր» միությունը հաստատում է իր գործունեության գլխավոր նպատակը` աշխարհասփյուռ հայ ժողովրդի կենտրոնացումը Հայրենիքում եւ նրա շուրջ: Նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական ոչ բարենպաստ դիրքը, երկրի պատմա-քաղաքական ծանր ժառանգությունը, եւ նամանավանդ, 21-րդ դարի մեծագույն մարտահրավեր հանդիսացող համաշխարհայնացումը, «Երկիր» միությունը գտնում է, որ միայն ժողովրդագրական անդունդից դուրս գալու ճանապարհով մենք հնարավորություն կստանանք համարժեք կերպով դիմագրավելու մեզ սպառնացող մարտահրավերներին, հնարավորություն կստանանք ստեղծելու կայուն երաշխիքներ Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյատեւման եւ զարգացման համար:

«Երկիր» միության ծրագրերի աշխարհագրությունը
 


Նորություններ
Առցանց հանրագիր ի պաշտպանություն Վահագն Չախալյանի

Խնդրում եմ ստորագրել և տարածել առցանց հանրագիրը ի պաշտպանության Վահագն
Չախալյանի և ջավախքահայության իրավունքների`
http://www.gopetition.com/petition/43282.html

Please, sign and spread online petition in defence of Vahagn Chakhalyan and the rights of the Armenians of Javakhk:
http://www.gopetition.com/petition/43282.html

Пожалуйста, подпишите и распространите онлайн петицию в защиту Ваагна
Чахаляна и прав армян Джавахка:
http://www.gopetition.com/petition/43282.html


http://javakhk.livejournal.com/254848.html

http://javakhk.net/petition.html
more
ԱՄՆ դեսպանատունը աղավաղված է ներկայացնում ջավախքահայության պայքարը

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը խեղաթյուրված է ներկայացնում հանուն իր իրավունքների ջավախքահայության օրինական պայքարը

Վիքիլիքս կայքում վերջերս տեղադրված Վրաստանում ԱՄՆ դեսպանատան զեկուցագրերից մեկում անդրադարձ կա 2006թ. մարտին Ախալքալաք քաղաքում տեղի ունեցած ցույցերին: Մասնավորապես նշվում է, որ դրանք, իբր հրահրվել են ռուսների կողմից:
more
Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու Վրաստանի նախագիծը

Ջավախքահայության համար անընդունելի է Ադրբեջանի հետ համադաշնություն կազմելու Վրաստանի նախագիծը

Սույն թվականի հուլիսի 18-ին Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ Բաթումում հանդիպման ժամանակ հանդես եկավ վրաց-ադրբեջանական համադաշնության ստեղծման առաջարկով: Օգոստոսի 20-ին Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Նինո Կալանթաձեն վերահաստատեց նախագահի այդ առաջարկը՝ հայտարարելով, որ տեխնիկական առումով Վրաստանի համաձայնությունն արդեն տրված է, իսկ ինչ ձևեր կընդունի այդ նախաձեռնությունը կապված է դիվանագիտական բանակցություններից:
more
Պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության խնդիրներին

ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրի վրա

Վրաստանի հայ բնակչությունը, և հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) համախումբ բնակվող նրա հատվածը՝ ջավախքահայությունը, տառապում է իր քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթա-մշակութային և կրոնական իրավունքների ոտնահարումից
more
Կարդալ բոլոր նորությունները